Բելառուսի ՊԱԿ-ը ձերբակալում է ընդդիմադիր ակտիվիստներին և մեղադրում հեղաշրջում պատրաստելու մեջ
Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն (КГБ) հայտարարել է, որ ձերբակալել է «Սպիտակ լեգիոն» և «Երիտասարդ ճակատ» շարժումների 26 ակտիվիստի, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39372847]BBC-ի ռուսական ծառայությունը[/url]:
Այս տարվա փետրվարին և մարտին Մինսկում և բելառուսական այլ խոշոր քաղաքներում չարտոնված բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել նոր հրամանագրի դեմ, որը պարտավորեցնում է գործազուրկ բնակիչներին ամեն տարի վճարել ավելի քան 200 դոլարի չափով տուգանք: Ցույցերից հետո Բելառուսում սկսվել են ընդդիմադիր ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ, գրում է կայքը:
Ձերբակալությունները Բելառուսում սկսվել են մի քանի օր առաջ, սակայն ծառայությունները պաշտոնական մեկնաբանություններ չէին անում: Լրագրողները և ընդդիմությունը կասկածներ են հայտնում ձերբակալվածների մասին տեղեկությունների հավաստիության վերաբերյալ:
Բելառուսական հատուկ ծառայությունները պնդում են, որ ձերբակալվածները պատրաստվում էին զենք օգտագործել փողոցային ակցիաների ժամանակ և հեղաշրջման փորձ էին պատրաստում «Ուկրաինայից գրոհայինների» աջակցությամբ: