211652_close_icon

Հրանտ Բագրատյան. ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 000 մարդու հաշվով կորոնավիրուսով վարակակիրների թվով առաջին տեղում ենք

views-count11443 դիտում article-date 23:49 15-03-2020
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժբախտաբար, այս պահի դրությամբ ունենք 26 վարակակիր (արդեն 28-Tert.am)։ Եվս 300 հոգու ստուգում ենք։ ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 000 մարդու հաշվով վարակակիրների թվով «առաջին» տեղում ենք։ Թվերն (ըստ ԱՀԿ կայքի) այսպիսին են. Հայաստան - 1 Մոլդովա - 0.45 Բելառուս - 0.27 Ադրբեջան՝ 0.15 ՌԴ - 0.04 Ղազախստան - 0.03 Ուկրաինա՝ 0.008 Ղրղզստան - 0 Տաջիկստան - 0 Ուզբեկստան - 0 Թուրքմենստան - 0 Սա, ի դեպ, ՀՀ կառավարության գործունեության գնահատականն է։ Չէ՞ որ 2 ամիս ժամանակ կար նախապատրաստվելու։ Հիմա մեր մյուս առաջարկությունների մասին։ Ֆինանսներ, բանկեր, բյուջե, ձեռնարկատիրություն։ - Կառավարությունը պետք է հայտարարի, որ եթե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարությունները շարունակվեն 3 ամիս և ավել, ապա ձեռներեցների (բոլորի) չստացված եկամուտների կեսը կփոխհատուցվի պետական ներքին պարտքի պարտատոմսերով, որոնցով կարելի կլինի փակել հիմնարկ ձեռնարկություննների հարկային պարտավորությունները։ Ընդ որում՝ կլինի հատուկ հանձնաժողով, որը հատ հատ կնայի բոլոր դիմումները։ - Նպատակահարմար չեմ համարում լրացուցիչ հարկային արտոնություններ տրամադրելը։ Կիսում ենք ձեռնարկատիրական ռիսկը և վերջ։ - Հնարավորության սահմաններում կառավարությունը պետական ռեզերվներում առկա պահուստներից սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հումք պետք մատչելի գներով տրամադրի տնտեսավարող սուբյեկտներին։ - Կառավարություն և ԿԲ-ը հայտարարում են, որ կարճաժամկետ (մինչև 6 ամիս) հատվածում դրամի փոխանակարժեքի տատանումները չեն գերազանցի 7%-ը։ - Նպատակահարմար է առաջիկա 6 ամիսների համար պետության կողմից վերաապահովագրել բոլոր ավանդները։ - Առաջիկա 6 ամիսների համար պետք է չեղարկել հաստիքային կրճատումներն ու աշխատանքից մարդկանց ազատելը, մորատոիա մտցնել այլ գործատուների նմանատիպ գործողությունների նկատմամբ։ - Դադարեցնել պետության կողմից վճարումները կուտակային կենսաթոշակային համակարգերին։ - Կատարել օրենքի փոփոխություն և 6 ամիս ժամանակով գործավորների կողմից կենսաթոշակային կուտակային կատարվող վճարումները դարձնել կամավոր։ - ՀՀ պետական և համայնքների բյուջեներից դադարեցնել կապիտալ վերանորոգման և ներդրումների այլ ուղղություններով ծախսերի ֆինանսավորումը։ - Դադարեցնել բոլոր տեսակի վիճակախաղերի, լոտոների, Տոտոների, Վիվարոների, Աջարապետների գործունեությունը 6 ամսով։ Կրթություն։ - Կրթական հաստատությունների գործունեության հետաձգումը ճիշտ է։ Բայց ավելի ճիշտ է, մասնավորապես, ԲՈՒՀ-երը դիստանցիոն կառավարման անցկացնելը։ Առանց այդ էլ այս հարցում մենք հետամնաց ենք։ Մինչդեռ ունենք տարածաշրջանում ինտերնետն ամենաշատն օգտագործող հանրություն։ - Հայտարարել, որ այս տարվա ընդունելության քննությունները հետաձգվնում են և դադարեց ռեպետիտորական պարապմունքները։ - Բժշկական ինստիտուտը և ուսումնարանները պետք է շտապ ետ կանչել արձակուրդից։ Ուսանողները, գործող բժշկական անձնակազմը պետք ամենօրյա դասախոսություններ լսեն վիրուսաբանության, իմունոբանության (իմ տեղեկություններով, ցավոք սրտի բժշկականում այս ստորաբաժանումը փակվել է), վարակի դեմ պայքարելու պրոֆիլակտիկայի, հիվանդների վերականգման և այլն թեմաներով։ - Այսօրվանից հանրապետության մեծ հիվանդանոցներից մեկը (դա կարող է լինել հանրապետականը կամ Նորքը) դատարկել և վերակառուցել կորոնավիրուսով հիվանդների համար։ Շարունակելի…»,- գրել է Բագրատյանը:

Նմանատիպ նյութեր