Բոլոր հնարավոր ինտրիգներն արդեն եղել են. Սերգեյ Մինասյան
Ամենաինտրիգայինն այն է` արդյոք Հանրապետականները կկարողանա՞ն դառնալ խորհրդարանի մեծամասնությունը՝ 54 տոկոսը, որը ակնկալում են, թե՞ դա կունենան դաշնակից ուժերի, օրինակ, Դաշնակցության հետ. Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նաև կանխատեսեց, որ եթե չլինեն լուրջ ֆորսմաժորային իրավիճակներ, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ աննախադեպ սրացումներ, մենք խորհրդարանական ընտրությունների արդյունքում կունենանք կանխատեսելի արդյունքներ: Այս մահին, ըստ նրա, դրա քաղաքական նախադրյալները չկան: