Կողմերը պատրաստվում են հնարավոր ընդհարման. Սերգեյ Մինասյան
Կողմերը պատրաստվում են հնարավոր ընդհարման. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, գնահատելով վերջին օրերին Արցախի սահմաններում տեղի ունեցող ռազմական բախումները;
Քաղաքագետը նշեց, որ այս պահին լարվածության սրման հավանականությունն աճում է, բայց մեծ, լայնածավալ ռազմական գործունեությունների հավանականությունը քիչ է:
Անդրադառնալով նախօրեին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Սերգեյ Մինասյանը նշեց, որ չի կարծում, թե համանախագահները տեղյակ չեն, թե որ կողմն է նախաձեռնողը, պարզապես նրանց փաստացի ապացույցներ են պետք հասցեական հայտարարություններ անելու մասին:
Քաղաքագետը նաև նկատեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չի դառնում գերտերությունների համար առաջնային խնդիրներից մեկը, և բանակցային գործընթացն առաջ չի գնում: