Ադրբեջանի բնակիչը հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել Հայաստան
Ադրբեջանի Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է Հայաստան տեղափոխվելու իր մտադրության մասին։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական minval.az կայքը՝ հղում անելով բլոգեր Ազեր Քազիմովին։
Վերջինիս փոխանցմամբ՝ Գուլիևը Facebook-ի իր էջում իր խոսքն ուղղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Նա պատմել է, որ Լերիքի շրջանի ղեկավար Ռովշան Բագիրովը իրենից խլել է իրեն պատկանող հողատարածքը և իրեն ոչինչ մնում, քան տեղափոխվել Հայաստան, քանի որ Ադրբեջանում, մեկ է, իր բողոքները չեն քննարկի և ոչինչ էլ չի փոխվի։