27019 դիտում
13:16 27-07-2019
Կոտայքի մարզի բնակիչը դիմել է գլխավոր դատախազություն և հայտնել՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժանձնակազմի մեղքով՝ իր մայրը վիրահատությունից ժամեր անց մահացել է
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Մ․-ի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ հունիսի 26-ին իր մորը՝ Ռուզաննա Մ․-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ենթարկել են վիրահատության և վիրահատությունից 3 ժամ անց նշված բժշկական կենտրոնում մայրը մահացել է։
Կարեն Մ․-ն հայտնել է, որ մոր մահվան պատճառը եղել է նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գլխավոր դատախազությունից ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 և181 հոդվածների կարգով ընթացք լուծելու համար դիմումն ուղարկվել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տեսակետը խնդրի վերաբերյալ։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։