Վարչապետ Կարեն Կարապետյանը կոչով դիմում է բոլորին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում և բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է։
Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»։