211652_close_icon
views-count53706 դիտում article-date 11:52 20-02-2017

Մոտենում է երկար սպասված գարունը. փետրվարի 24-ից Եգիպտոսից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. Գ. Սուրենյան

«Ինչպես և խոստացել էինք, մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյունքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը: Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի Հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12...+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +5... +6 աստիճանի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր