Զինվոր տղան, բանակում դառնում է տղամարդ. սերժանտ Պավել Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ծնունդով Բագրատաշենցի կրտսեր սերժանտ Պավել Բաբաջանյանն արդեն մեկ ու կես տարի է, ինչ ծառայում է Արցախ աշխարհի Ստեփանակերտ մայրաքաղաքի տարածաշրջանի զորամասերից մեկում:
[color=#CC0000]
Shamshyan.com[/color]-ի հետ զրույցում անկեղծորեն նշեց, որ մինչ զինծառայության գալը, զինվորական կյանքի մասին այլ պատկերացումներ ուներ, սակայն ծառայության անցնելով հասկացավ, որ զինվորի կյանքի բոլոր դժվարություններն էլ տանելի են և նախատեսված են տղամարդու համար:
Հարմարվելով զինվորական կյանքին, հմտանալով հրետանավորի ռազմական մասնագիտության նրբությունների մեջ և առաջադիմություն ցուցաբերելով, նա այժմ դարձել է ականանետի հրամանատար:
Այսօր նա վստահ է, որ տղաները զինծառայության միջոցով դառնում են իսկական տղամարդ, և ոչ թե պետք է թսթսալ, հիվանդ ձևանալ և խուսափել զինծառայությունից, այլ հոգեպես և ֆիզիկապես պատրաստված և եռանդով լի, ինքնակամ և սիրով անցնել ծառայության:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարը և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի