Փրկարարները բացել են փակ դուռը
Փետրվարի 19-ին, ժամը 10:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 19-ին, ժամը 00:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: