211652_close_icon
views-count3572 դիտում article-date 20:38 18-02-2017

Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր