Քննարկվել են կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրահեռացման ոլորտին առնչվող իրավական շրջանակի փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ, կեղտաջրերի հեռացման ընդհանուր ստանդարտներին առնչվող հարցեր:
Քննարկման արդյունքում առաջարկվել է այն մոտեցումը, որ ՀՀ Ջրային օրենսգրքում և համապատասխան որոշումներում անհրաժեշտ է ներառել իրավական շրջանակի փոփոխություն՝ նպատակ ունենալով կարգավորելու քաղաքային կեղտաջրերի հավաքումը, մաքրումը և հեռացումը դեպի շրջակա միջավայր:
Կարգավորումը պետք է ներառի նաև քաղաքային բնակավայրերի համար սահմանված մաքրման պահանջներն ու ժամանակացույցը: