211652_close_icon
views-count4170 դիտում article-date 21:38 18-02-2017

Գրախանութ` անիվների վրա

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի մշակութային հիմնադրամը` Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ընթերցողների համար պատրաստել են լավագույն նվերը. փետրվարի 19-ին` ժամը 12:00-ից մինչև երեկո, Հայաստանի առաջին շարժական գրախանութը` «ԳրաԲուսը» կշրջի Երևանի համայնքներում և ներկայացված բոլոր գրքերը կվաճառի 20-30% զեղչով: Գրքերը կվաճառեն մշակույթի և գրականության ոլորտների սիրված և ճանաչված գործիչներ: Փետրվարի 19-ին` ժամը 12:00-ին, Ազատության հրապարակում «ԳրաԲուսի» երթի պաշտոնական մեկնարկը կտա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ընթերցողները հնարավորություն կունենան ձեռք բերել իրենց սիրելի գրքերը սահմանված զեղչով:

Նմանատիպ նյութեր