Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները
Ս. թ. փետրվարի 15-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան փողոցի թիվ 5 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխատանքները կատարվել են ս. թ. փետրվարի 17-ին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (10 գմ):
***
Փետրվարի 17-ին, ժամը 13:38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 59ա հասցեում գտնվող համար 78 դպրոցի շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը:
Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (50 գմ):
***
Փետրվարի 17-ին, ժամը 13:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 35 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (10 գմ):
***
Փետրվարի 17-ին, ժամը 13:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Տեխնիկայի մոտեցման ուղիների դժվարանցանելիության պատճառով փրկարարները սառցալեզվակները հեռացրել են մասնակի:
***
Փետրվարի 17-ին, ժամը 12:57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 27 հասցեում գտնվող Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (200 գմ):
***
Փետրվարի 17-ին, ժամը 12:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեում գտնվող համար 81 դպրոցի շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (15 գմ):
***