«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին միշտ մասնակցել է ինքնուրույն. Մհեր Շահգելդյան
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ընտրություններին միշտ մասնակցել է ինքնուրույն. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Մհեր Շահգելդյանը չբացառեց, որ ընտրություններից հետո իրենք որոշեն դաշինք կազմել այլ ուժերի հետ: Այս դեպքում, ըստ նրա, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ինքը կարող է լինել դաշինքի առանցք:
«Հայկական վերածնունդը» կարող է գնալ դաշինքի նաև այն դեպքում, եթե մենք ունենանք քաղաքական որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն»,- ասաց նա: