Արսեն Վենգեր. Կաշխատեմ նաև հաջորդ մրցաշրջանում, բայց` չգիտեմ որտեղ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է իր ապագա ծրագրերի մասին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բավարիայից» կրած պարտությունից հետո (1:5) Վենգերի հրաժարականի մասին խոսակցություններն ավելի ակտիվացան:
«Ես կորոշեմ իմ ապագան մարտին կամ` ապրիլին, սակայն այժմ ոչինչ չեմ կարող ասել ձեզ, թե հատկապես երբ կասեմ:
Ես կխոսեմ ակումբի ղեկավարության հետ, սակայն չեմ ցանկանում, որ օրակարգում իմ ապագայի հարցը դրված լինի, կամ այն` թե ինչպիսին նրանք տեսնում դա: Կարևորը ակումբն է, ոչ թե` իմ ապագան:
Ինչ էլ պատահի, ես հաջորդ մրցաշրջանում էլ կաշխատեմ: «Արսենալում», թե` մեկ այլ տեղ, չգիտեմ, սակայն միանշանակ մարզելու եմ», ասել է Վենգերը: