211652_close_icon

Անտոնիո Կոնտե. Ես «Չելսիում» կմնամ նաև հաջորդ մրցաշրջանում

views-count3424 դիտում article-date 17:33 07-04-2017
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է այս տարվա ամռանը Իտալիա վերադառնալու մասին լուրերը: «Ինձ դուր չի գալիս, երբ իմ փոխարեն խոսում են ուրիշները: Եթե ինչ որ բան եք ցանկանում իմանալ, ապա ավելի լավ է ինձ հարցրեք: Մենք պայքարում ենք տիտղոսի համար և ցանկանում ենք հասնել մեր նպատակին: Այդ դեպքում մենք կփորձենք հետագայում ավելի կարևոր ինչ որ բան անել: Իսկ դրա համար ես «Չելսիում» կմնամ նաև հաջորդ մրցաշրջանում», ասել է Կոնտեն: Իտալացու գործո պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամռանը, սակայն «Չելսին» այն ցանկանում է արդեն այժմ երկարաձգել:

Նմանատիպ նյութեր