211652_close_icon

Հանս-Յոահիմ Վատցկե. Օբամեյանգը «Բորուսիայում» կմնա նաև հաջորդ մրցաշրջանում, դա չի քննարկվում

views-count2965 դիտում article-date 22:14 09-03-2016
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ձեռք բերման հարցով առաջարկներ չի քննարկելու: «Ակումբի դիրքոորոշումը չափազանց հստակ է. Օբամեյանգը նաև հաջորդ մրցաշրջանում կմնա «Բորուսիայում: Անխոս: Նրա պայմանագրում հրաժարագնի մասին կետ չկա: Դա գումարի հարց չէ, մենք դրանից ունենք: «Բորուսիան», իհարկե, չունի իր շեյխը կամ Ռոման Աբրամովիչը, սակայն փողի կարիք չունենք: Մեզ հաջողությունները անհրաժեշտ է խաղադաշտում», ասել է Վատցկեն: Հիշեցնենք, որ Օբամեյանգը Գերմանիայի Բունդեսլիգայի 24 խաղում 22 գոլի հեղինակ է դարձել:

Նմանատիպ նյութեր