Պոլ Պոգբա. Նման բան շատ հազվադեպ է պատահում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում ֆրանսիական «Սենթ-Էթյենին» հաղթելուց հետո իր տպավորություններն հայտնել, որ խաղացել է իր ավագ եղբոր` «Սենթ-Էթյենի» պաշտպան Ֆլորենտին Պոգբայի դեմ:
«Դրա մեջ ինչ որ մոգական բան կար, նման բան ամեն օր չէ, որ պատահում է:Ինձ շատ դուր եկավ եղբորս դեմ խաղալ», ասել է Պոգբան:
Նշենք, որ Ֆլորենտին Պոգբան խաղի ժամանակ վնասվածք ստացավ և փոխարինվեց, իսկ Պոգբաների մայրը հանդիպմանը հետևում էր տրիբունայից:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին: