211652_close_icon
views-count1681 դիտում article-date 15:39 17-02-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 16-ից 17-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 17-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրանյութի հայտնաբերման 8 դեպք: Բացահայտվել է գողության 10, խարդախության 5 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր