2947 դիտում
10:22 17-02-2017
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության անունը կա, ամանում՝ չկա. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդը լավ խոսք ունի. «Անունը կա, ամանում չկա»։ Մենք էլ մի նախարարություն ունենք, բավականին ամպագոռգոռ անունով՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, որից միայն անունն է հայտնի, իսկ թե ինչ է անում այս գերատեսչությունը, ոչ մեկը չգիտի։ Դրանում համոզվեցինք նաև օրերս։
Առաջիկայում Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու։ Միջազգային տնտեսական ինտեգրմամբ զբաղվող կառույցն ինչ տեսակետ ունի այս հարցում` փորձեցինք ճշտել։ Ասացին նախարարը զբաղված է, դիմեք փոխնախարարին։ Իսկ երիտասարդ փոխնախարար Մակար Ղամբարյանը, պարզվեց, շատ է զբաղված ու հարցերը գրավոր խնդրեց։
Ընդամենը երեք հարց ուղղեցինք երիտասարդին. «Առաջիկայում ԵՄ-ի հետ Հայաստանը կստորագրի շրջանակային համաձայնագիր։ Եթե այն համեմատենք ասոցացման պայմանագրի հետ, որն այդպես էլ չստորագրվեց, ի՞նչ էական տարբերություններ կան։ Այս համաձայնագիրն ի՞նչ է խոստանում Հայաստանի տնտեսական դաշտին։ Հայաստանի ԵԱՏՄ-ի անդամ լինելը, ըստ այդմ, ստանձնած պարտավորություններն այս համաձայնագրի համար խոչընդոտներ չեն ստեղծելու»։
Արդեն տասնհինգ օր է Մակար Ղամբարյանը «պատասխանում» է, անպատասխան են մնում մեր հեռախոսազանգերը, թե փոխնախարարը որքան է մտադիր քննել, վերլուծել, խորանալ հարցերի էության մեջ, դժվար է ասել։ Մնում է միայն հասկանալ՝ եթե մի նախարարություն կես ամիս չի կարողանում ընդամենը երեք հարցի պատասխանել, ինչո՞ւ է կառավարությունը հանդուրժում նման անգործունակ կառույցը։ Չէ՞ որ հենց վարչապետն է դեմ գործ չանող, պետության բյուջեից սնվող անիմաստ կառույցների գոյությանը։ Որքան ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը պտուղներ քաղեց, այնքան էլ այս նախարարության գոյությունից կքաղի (այս նախարարությունը ստեղծվեց հենց ԵԱՏՄ-ին «սպասարկելու» համար)»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5496 դիտում
18:50 10-10-2016
Վարչապետի որոշմամբ Մակար Ղամբարյանը նշանակվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար
10190 դիտում
21:14 25-05-2017
Սերժ Սարգսյանի հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
Այս բաժնից
1201 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
2524 դիտում
08:00 20-11-2024
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»