211652_close_icon
views-count2649 դիտում article-date 09:39 17-02-2017

Արթիկի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս – Նոյեմբերյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր