211652_close_icon
views-count2610 դիտում article-date 20:50 16-02-2017

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Թումանյանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: [color=#CC0000]Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:[/color] Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր