ԿԸՀ համամասնական ցուցակ է ներկայացրել 6 քաղաքական ուժ
Այսօր՝ փետրվարի 16-ին, կուսակցությունները շարունակում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել իրենց ընտրացուցակները:
Ժամը 17։30-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 6 քաղաքական ուժի` Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, «Ելք» դաշինքի, «Ազատ դեմոկրատների», «Հայ Յեղափոխական դաշնակցության» , «Հայկական վերածննդի» և Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները:
Նշենք, որ այսօր լրանում է կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը: