64844 դիտում
20:33 15-02-2017
«Պատերազմական» իրավիճակ Երևանում. Կասյան փողոցում «խրամատները» հիշեցնում են մարտի դաշտ, իսկ թաղապետարանը մի ճկույթի չափ ասֆալտ չունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուները կուրծք ծեծելով՝ հայտարարում են, թե անկախ եղանակային պայմաններից, իրենք մայրաքաղաքում կատարելու են փոսալցման աշխատանքներ, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում մի քանի մետրանոց մարդաբոյ փոսերը դարձել են իսկակսան պատուհաս վարորդների համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մարդաբոյ փոսերը կեսգիշերից հետո հարևանությամբ գտվող շենքերի բնակիչների համար դարձել են զարդուցիչ:
Մեքենաներն ընկնում են փոսը և ուժեղ ձայն է գալիս, ինչն էլ անհանգստացնում է մարդկանց, երեխաներն էլ քնից արթնանում են:
Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուները արդյո՞ք չեն նկատել որ իրենց քթի տակ նման անմխիթար վիճակ է:
Քաղաքացիներն էլ անգամ ասում էին. «Մի՞ թե թաղապետարանը մի ճկույթի չափ ասֆալտ չունի, որ էս խոտանը վերացնեն: Մի ամիս է ՝ ահազանգում ենք, բայց կարծես մի ճկույթի չափ բամբակ լցրած լինեն ականջների մեջ. ոչ մի միջոց չեն ձեռնարկում:
Առաջիկայում էլ խորհրդարանական ընտրություններն են, ինչ երեսով են գալու ու մեզ համոզելու, որ իրենց ընտրենք: Գուցե այս հրպարակումից հետո բարեհաճեն՝ թերությունը վերացնեն: էլ չենք ասում, որ բազմաթիվ ավտոմեքենաներ վնասվել են, սակայն վարորդները չեն ուզեցել գլուխ դնել ոչ թաղապետարանի, ոչ էլ ԱՊՊԱ-ի հետ, ասելով. «Միևնույն է, եթե դիմենք էլ, կստացվի «Էշ մի սատկի, գարուն կգա՝ յոնջեն կբուսնի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2161 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)