Մայրաքաղաքի փողոցները մշակվում են աղի և ավազի խառնուրդով. գործընթացը կշարունակվի ողջ գիշերվա ընթացքում
Վաղ առավոտից մայրաքաղաքում տեղացող թույլ ձյան հետևանքով փողոցների երթևեկելի հատվածներում, ջերմաստիճանի անկումով պայմանավորված, հնարավոր մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով օրվա ընթացքում իրականացվել և շարունակվում են ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով:
Սրան զուգահեռ իրականացվում է նաև գլխավոր փողոցների մայթերի ձնամաքրում և աղ ու ավազի խառնուրդով մշակում:
Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից:
Գործընթացը կշարունակվի ողջ գիշերվա ընթացքում:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]