211652_close_icon
views-count2340 դիտում article-date 11:07 15-02-2017

Անհիմն հավակնություններ ունեցողներին պետք է «ուղարկել». «Առավոտ»

«Առավոր» թերթի առաջնորդողը գրում է. «Պատկերացրեք կուսակցություններ, որտեղ կա 2,5 մարդ, բայց որոնք ունեն կնիք, այսինքն՝ գրանցված են արդարադատության նախարարությունում: Նման կուսակցության ղեկավարը 5 տարին մեկ արթնանում է և հայտարարում՝ ես միանում եմ այս դաշինքին կամ այն դաշինքին: Որպես հիմնավորում նա դարձյալ բերում է «երկիրը փրկելը», բայց մտքում պատգամավոր դառնալու կրքոտ ցանկությունն է: Եվ ահա 2,5 հոգանոց կուսակցության ղեկավարը գալիս է մեծ, «անցողիկ» կուսակցության շեֆի մոտ և ասում. «Ես քեզ հետ դաշինք եմ կազմում, և քանի որ ես կուսակցության ղեկավար եմ, դու պետք է ինձ դնես առաջին 5-յակում՝ ինձ նման կուսակցապետերի կողքին: Ավելին՝ ընտրություններից հետո դու պետք է ինձ պաշտոն տաս գործադիրում»: Ի՞նչ պիտի ասի «անցողիկ» կուսակցության ղեկավարը: Նրա առաջին ցանկությունն է, իհարկե, ուղարկել նման «դաշնակցի» որևէ հեռավոր վայր: Բայց… Բայց չէ՞ որ նա հայտարարել է, որ համախմբման, կոնսոլիդացիայի, լայն դաշինքի կողմնակից է: Հետևաբար նա ասում է՝ «կմտածենք, կբանակցենք»: «2,5 հոգանոցը» փքվում է հպարտությունից, աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս, թե նա «քաղաքական կոնսուլտացիաների» մեջ է, «հստակեցնում է գաղափարական հիմքերը» և այլն: Բայց այդ ընթացքում դժգոհում են անցողիկ կուսակցության անդամները՝ ուրեմն դու, սիրելի շեֆ, մեզ բրախո՞ւմ ես հանուն ինչ-որ անհասկանալի լայն կոնսոլիդացիայի: Եվ «շեֆն», ի վերջո, հասկանում է, որ կողքի մարդիկ իրավացի են, ու հասարակ պրագմատիզմը հուշում է՝ անհիմն հավակնություններ ունեցողներին իսկապես պետք է «ուղարկել»: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ ՕՐՕ-ի ցուցակի առաջին տասնյակում իսկապես պետք է հիմնականում լինեն «Համախմբում» կուսակցության անդամները՝ բացի Սեյրան Օհանյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից և Արմեն Մարտիրոսյանից, որոնք ինքնին հայտնի մարդիկ են: Ճիշտ նույն տրամաբանությամբ, «Ծառուկյան» դաշինքի կազմի առաջին 20-25-յակում պետք է լինեն հիմնականում ԲՀԿ-ականները: Ինչո՞ւ եմ մի դեպքում խոսում 10, իսկ մյուս դեպքում՝ 20-25 հոգու մասին: Որովհետև դրանք են այդ դաշինքների «լիմիտները»: Գուցե կուսակցականները նեղվեն իմ ասածից: Բայց ո՞վ, եթե ոչ բարեկամը, պիտի ասի ճշմարտությունը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր