211652_close_icon
views-count46381 դիտում article-date 10:12 15-02-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. պայթյունի հետևանքով տուն է փլուզվել. 61-ամյա տանտիրուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։30-ի սահմաններում Արծվանիստ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Գյուղ են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հիվանդանոց է տեղափոխվել նշված տան բնակչուհի, 61-ամյա Անահիտ Շուքուրյանը, ով 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առավոտյան Ա. Շուքուրյանը փորձել է սուրճ պատրաստել և գազը միացրել է, ինչի հետևանքով էլ առաջացել է պայթյուն, և տան պատն ու առաստաղը փլուզվել են։ Այս պահին տեղում աշխատում են նաև Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արթուր Ալեքսանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Արտավազդ Ղազարյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանում Մարտունու քննչական բաժնի քննիչները։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր