211652_close_icon

ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը. հայտնի է առաջին տասնյակը

views-count8966 դիտում article-date 19:47 14-02-2017
Քիչ առաջ, իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից անմիջապես հետո, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հրապարակեց կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 10 հորիզոնականներում տեղ գտած անունները: Առաջին տեղում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, երկրորդում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդում՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, չորրորդում՝ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հինգերորդ հորիզոնականում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է: Տասնյակում են նաև Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը:

Նմանատիպ նյութեր