211652_close_icon
views-count2306 դիտում article-date 15:12 14-02-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 13-ից 14-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6, խարդախության 15, հարկերից խուսափելու 2, կողոպուտի, յուրացման, մաքսանենգության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր