211652_close_icon
views-count1772 դիտում article-date 23:10 13-02-2017

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները

Փետրվարի 13-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (մոտ 30 գմ): *** Փետրվարի 13-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռայնիսի փողոցի թիվ 15 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (մոտ 10 գմ): *** Փետրվարի 13-ին, ժամը 12:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 35 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները մասամբ հեռացրել են սառցալեզվակները: *** Փետրվարի 13-ին, ժամը 11:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 5 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները մասամբ հեռացրել են սառցալեզվակները: *** Փետրվարի 13-ին, ժամը 11:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող թիվ 77 հիմնական դպրոցի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները կատարել են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ (մոտ 50 գմ): ***

Նմանատիպ նյութեր