211652_close_icon
views-count1385 դիտում article-date 21:03 13-02-2017

Փրկարարները բացել են փակ դուռը

Փետրվարի 13-ին, ժամը 19:37-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7/5 հասցեում գտնվող հյուրանոցի բակում «Opel Astra G» մակնիշի 34 PL 365 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 PL 365 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 13-ին, ժամը 15:51-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 36-րդ կմ-ին՝ հենակետի հարակից տարածքում, «ԳԱԶ-53» մակնիշի 31 LU 704 և «Toyota Prado» մակնիշի 007 AA 79 պետհամարանիշերով ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։ *** Փետրվարի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի տներից մեկի մոտ «Opel Astra G» մակնիշի 35 AL 455 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: *** Փետրվարի 13-ին, ժամը 13:24-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի «Կայի տակ» կոչվող լճափնյա տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 34 MS 302 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր)։ *** Փետրվարի 13-ին, ժամը 05:32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցի վերջնամասում «1-03» ծառայության FORD մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «1-03» ծառայության FORD մակնիշի 019OR61 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր