5282 դիտում
13:55 13-02-2017
Տեառնընդառաջ. Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն. երեկոյան եկեղեցիների բակում կվառվեն խարույկներ
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում և իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Այս մասին հիշատակում է Ս. Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի Ս. Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում կատարվում է Նորապսակների օրհնության կարգ:
Փետրվարի 13-ին՝ 17:30-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, Արարատյան Հայրապետական թեմի հետևյալ եկեղեցիների բակում կվառվեն խարույկներ և ազգային երգուպարով, թատերական ներկայացումներով կնշվի ազգային տոնը:
• Զորավոր Ս. Աստվածածին,
• Երևանի Ս. Հովհաննես,
• Կաթողիկե Ս. Աստվածածին,
• Նորագավիթի Ս. Գևորգ,
• Մալաթիայի Ս. Աստվածածին,
• Քանաքեռի Ս. Հակոբ,
• Նոր Նորքի Ս. Սարգիս,
• Դավթաշենի Ս. Նահատակաց,
• Սուրբ Երրորդություն,
• Ավանի Ս. Աստվածածին,
• Նոր Նորքի Ս. Աստվածածին,
• Մրգավանի Ս. Հակոբ,
• Բյուրավան Ս. Գրիգոր Լուսավորիչ,
• Արարատի Ս. Հակոբ,
• Վերին Արտաշատ Ս. Աստվածածին,
• Ներքին Դվին Ս. Հարություն,
• Մարմարաշենի Ս. Գևորգ,
• Դալարի Ս. Աստվածածին,
• Արևշատի Ս. Աստվածածին,
• Շահումյանյի Ս. Աստվածածին,
• Մասիսի Ս. Գևորգ,
• Նորաբացի Ս. Աստվածածին,
• Մասիսի Ս. Թադեոս
• Կանաչուտի Ս. Գևորգ
Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի Նորապսակների օրհնության կարգ:
Նմանատիպ նյութեր
1823 դիտում
09:30 14-02-2015
Տեառնընդառաջ՝ Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն և նորապսակների օրհնության օր
3592 դիտում
18:06 23-12-2021
Այսօր երեկոյան ժամը 19:00 հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը
1170 դիտում
10:27 23-04-2015
Տարբեր երկրների հարյուրավոր եկեղեցիներ հայկական եկեղեցիների հետ այսօր երեկոյան 100 անգամ զանգ են հնչեցնելու. ՀԺ
Այս բաժնից
2149 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
634 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
589 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի