211652_close_icon
views-count1313 դիտում article-date 12:53 13-02-2017

Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Արամ Ս.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ, 2 հատ «ՌԳԴ» տիպի նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 4 հատ «Տրոտիլի» աղյուս /200 գ/ և տարբեր տրամաչափի 162 փամփուշտ: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Կամո Ս.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 98 փամփուշտ: *** Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 1966 թ. ծնված Սոս Ս.-ն և կամավոր ներկայացրել ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի 54 փամփուշտ: *** Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Գառնիկ Ա.-ն կամովին հանձնել է «Իժ-17» տիպի, 28 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան: *** Ճանապարհային ոստիկանության Գյումրիի հաշվառման-քննական բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1940 թ. ծնված Ջուլիետա Յ.-ն ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, փողը կարճեցված, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի 15 նռնակ՝ պայթուցիչով, 1 հատ ականանետի արկի նմանվող առարկա, գնդացրի 9 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 5 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 106 փամփուշտ: *** Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1965 թ. ծնված Հռիփսիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, խզակոթը և փողը կարճեցված երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 5.45 մմ տրամաչափի 30 և 7.62 մմ տրամաչափի 29 փամփուշտ: *** Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Սամվել Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Մարտին Ս.-ն և կամովին հանձնել «Կարաբին» տիպի, առանց խզակոթի հրացան և 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտ: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Նորիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան, ԱԿՄ տիպի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 102 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր