211652_close_icon
views-count973 դիտում article-date 15:59 24-09-2016

Քաղաքացիները կամավոր հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Հակոբ Թ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 39 փամփուշտ, 1 ինքնաշեն նռնակ և կարճեցված փողով, որսորդական հրացան, իսկ 1967 թ. ծնված Հակոբ Խ.-ն՝ հակատանկային ական, ինքնաշեն նռնակ և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 101 փամփուշտ: *** Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Արմեն Պ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով և խզակոթով որսորդական հրացան, նռնակի 4 պայթուցիչ, ինքնաշեն 5 նռնակ, 5.45 մմ տրամաչափի 176 փամփուշտ: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Հրաչիկ Ս.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի, 32 մմ տրամաչափի ակոսափող հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր