6431 դիտում
14:28 12-02-2017
Նոր Զելանդիայի ափ նետված դելֆիններից ավելի քան 200-ին հաջողվել է ծով վերադառնալ
Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ նետված ավելի քան 200 դելֆիններին հաջողվել է ծով վերադառնալ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հայտնի է, որ լայնածավալ փրկարարական գործողությանը մասնակցող կամավորներին հաջողվել է մոտ 100 դելֆին հանել ծանծաղուտից:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/02/10/1058407/]Հիշեցնենք[/url], որ ավելի քան 400 կետ էր դուրս եկել Նոր Զելանդիայի Գոլդեն Բեյ ափ։ Այդ ընթացքում նրանց մոտ կեսը սատկել էր, մինչև ափեր կհասնեին կամավորները, հաղորդում էր BBC-ն՝ հղում անելով այդ երկրի Շրջակա միջավայրի պահպանության վարչությանը։
Վարչությունը նշել է, որ սա երկրի պատմության մեջ կետերի ինքնասպանության եզակի դեպքերից է։ Ընդհանուր հաշվով՝ ափ է դուրս եկել 416 կետ։
Կամավորները, տեղի բնակիչները և վարչության աշխատակիցները փորձում էին փրկել կենդանի մնացած կետերին՝ նրանց հետ ուղարկելով բաց ծով՝ մակընթացությունից օգտվելով, սակայն շանսերը քիչ էին։
Որպեսզի թույլ չտան կետերին կրկին ափ նետվել, մարդիկ կենդանի շղթա են կազմել։ Նշենք, որ մինչ օրս գիտնականներին չի հաջողվում պարզել ինչպես կետերի, այնպես էլ դելֆինների զանգվածային դուրսնետման պատճառը։
Նմանատիպ նյութեր
3984 դիտում
10:40 17-11-2019
Բրյուսելում գետնին նետված յուրաքանչյուր ծխախոտի մնացորդի համար կտուգանեն 200 եվրո
1909 դիտում
14:42 18-01-2014
Նոր Զելանդիայի կղզու ափ 100-ից ավելի դելֆիններ են նետվել. տեսանյութ
Այս բաժնից
937 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
592 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
622 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին