4032 դիտում
10:40 17-11-2019
Բրյուսելում գետնին նետված յուրաքանչյուր ծխախոտի մնացորդի համար կտուգանեն 200 եվրո
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գետնին գցված ծխախոտի մնացորդի համար տուգանքը հաջորդ տարվա սկզբից կհասնի 200 եվրոյի։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Բրյուսելի քաղաքապետարանին։
«Բրյուսել քաղաքի հասարակական մաքրության ծառայությունը մեկնարկում է ծրագիր, որը նախատեսում է ծխողների շրջանում իրազեկվածության բարձրացում, քաղաքային մոխրամանների տեղադրում, հունվարից գետնին նետված ծխախոտների համար 50 եվրո տուգանքի չափի բարձրացում՝ մինչև 200 եվրո, ինչպես նաև նաև գրպանային մոխրամանների միջոցով ծխախոտի մնացորդների ոչնչացման նախագիծ»,-ասված է ծառայության համակարգող Զուբիդա Ժելաբի տարածած հայտարարության մեջ։
Կիրառվող միջոցների խստությունը քաղաքային իշխանությունները բացատրում են նրանով, որ կոմունալ ծառայությունների կողմից փողոցում հավաքվող աղբի համարյա 1/3-ը կազմում են ծխախոտի մնացորդները։ Ընդ որում, քայքայման համար այդ արտանետումներին անհրաժեշտ է մինչև 15 տարի, դրանք պարունակում են բազմաթիվ թունավոր նյութեր (կապար, մկնդեղ, նիկոտին, քաղցկեղածին նյութեր)։
Քաղաքապետարանում նաև նշում են, որ ծխախոտի ընդամենը 1 մնացորդը կարող է կեղտոտել մինչև 500 լիտր ջուր։
Նմանատիպ նյութեր
7570 դիտում
23:57 16-11-2019
Բրյուսելում սիգարետի նետած մնացորդի համար սահմանվել է 200 եվրո տուգանք
Այս բաժնից
1045 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
937 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
979 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»