211652_close_icon
views-count3611 դիտում article-date 18:38 11-02-2017

Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի, Ոսկեպարի ոլորաններում և Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում առկա է մառախուղ: Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների, բաց՝ մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Նմանատիպ նյութեր