1548 դիտում
19:03 10-02-2017
«Հայաէրոնավիգացիա»-ն ներկայացրել է 2017 թվականի գործունեության ծրագիրը
Այսօր՝ փետրվարի 10-ին, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին ներկայացրել է 2017 թվականի գործունեության ծրագիրը, ինչպես նաև՝ ամփոփել է 2016 թվականին կատարած աշխատանքները:
Ներկայացնելով 2017 թվականին նախատեսված աշխատանքները՝ նշվեց, որ ընկերության հիմնական խնդիրներից է ավելացնել տարանցիկ թռիչքների քանակը, աշխատել օդային տարածքի հիմնական կառուցվածքի բարելավման ուղղությամբ, օդային տարածքում ներդնել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» հայեցակարգը (Free Route Airspace), որը թույլ կտա ավիաընկերություններին օգտագործել կարճ երթուղիներ՝ էականորեն բարձրացնելով թռիչքների արդյունավետությունը:
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավերի առավել անվտանգ օդային երթևեկություն ապահովելու նպատակով 2017 թվականին նախատեսում է նաև արդիականացնել և վերազինել տեխնիկական սարքավորումները, վերապատրաստել աշխատակիցներին:
Նմանատիպ նյութեր
1765 դիտում
19:03 11-10-2024
Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
686 դիտում
19:00 10-06-2015
Արցախի վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը
Այս բաժնից
706 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
787 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
640 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը