55972 դիտում
14:50 10-02-2017
Երևանի ոստիկանություն է բերման ենթարկվել 22-ամյա երիտասարդը, ով կասկածվում է 14-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկում հետաքննություն է սկսվել Երևանում 14-ամյա Թ. Ա.-ի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 22-ամյա Արթուր Կարախանյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է իրենց թաղամասում Երևանում գործող վարժարաններից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհի Թ. Ա.-ի նկատմամբ իր կողմից վարած ավտոմեքենայում սեռական բնույթի գործողություներ կատարելու մեջ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: