211652_close_icon
views-count1710 դիտում article-date 15:10 10-02-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 9-ից 10-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 9-ից 10-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10, խարդախության 7, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր