211652_close_icon
views-count2427 դիտում article-date 12:24 10-02-2017

ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցություններ է անցկացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերում

Փետրվարի 8-ին և 9-ին ՀՀ գլխավոր դատախազը խորհրդակցություններ է անցկացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերում: 2016թ.-ի ամփոփիչ խորհրդակցություններին ներկա են եղել նաև վերոնշյալ մարզերի իրավապահ մյուս համակարգերի պատասխանատուները: Խորհրդակցությունների ընթացքում Կոտայքի մարզի դատախազ Վիգեն Միլիտոնյանը և Արագածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը ՀՀ գլխավոր դատախազին զեկուցել են 2016թ.-ին նշված մարզերում քրեաիրավական ընդհանուր վիճակի և դատախազության կողմից կատարված աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առավելագույնս ուշադիր լինել հանցագործությունների կանխմանն ուղղված աշխատանքներում: Յուրաքանչյուր մարզի տարածքում առանձնապես ծանր հանցագործությունների աճով պայմանավորված, հանձնարարել է ձեռնարկել հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ մարզերի իրավապահ բոլոր մարմինների հետ համագործակցությամբ դրական արդյունքի հասնելու նպատակով: ՀՀ գլխավոր դատախազը հատկապես կարևորել է մարզերում հանցանք ծնող պատճառների բացահայտումը՝ ընդգծելով դրանց վերացման ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների առավել ակտիվ կիրառման անհրաժեշտությունը: Մարզերում խորհրդակցությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարզերի դատախազներին հանձնարարել է հետևողական լինել քաղաքացիներից ստացվող դիմումների ընթացքի լուծման նկատմամբ, գործերի հրատապությամբ պայմանավորված՝ ընդունելություն կազմակերպել բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն խնդրահարույց հարցեր և դրանք քննարկելու անհրաժեշտություն: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր: Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը, յուրաքանչյուր մարզում, ելնելով տվյալ տարածքում հանցավորության վիճակից, տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր