211652_close_icon
views-count7760 դիտում article-date 19:57 09-02-2017

Հրազենային վնասվածք ստացած զինծառայողի բուժումը կիրականացվի ՌԴ-ում

Այսօր՝ փետրվարի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Գործադիրի որոշմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 1 մլն 318 հազար ՀՀ դրամ կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ռուզվելտ Թորոսյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացությունը տվել է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Նմանատիպ նյութեր