948 դիտում
15:56 10-06-2015
Պատգամավորները փորձում են հասնել նրան, որ ծառայության ընթացքում հիվանդացած կամ վնասվածք ստացած զինծառայողների բուժումը արտասահմանում իրականացվի պետբյուջեի հաշվին
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա, ինչն էլ, որպես հիմնական զեկուցող, այսօր ԱԺ-ում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը:
Նա նշեց, որ նախագծի անհրաժեշտությունը առաջացել է Գեւորգ Եղիազարյանի դեպքից հետո, ով ծառայության ընթացքում վնասվածքներ էր ստացել եւ չէր կարողանում իր բուժումը արտասահմանում իրականացնել:
ՊՆ-ն իր հնարավորության սահմաններում 70 հազար դոլարի աջակցություն էր ցուցաբերել, սակայն նրա բուժումը իրակնացնելու համար եւս 50 հազար դոլար է պահանջվել: Ավելին, ՀՀ օրենսդրությունը չունի պոզիտիվ պարտականություն նախատեսող օրենք, որ պետական բյուջեի շրջանակներում ֆինանսավորի:
Հետեւաբար, առաջարկեց զինվորականների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության օրենքում իրավակարգավորումներ կատարել, համաձայն որոնց մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունը իրականացնելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողների բուժումը արտերկրում եւ ճանապարհածախսը հոգան պետբյուջեի հաշվին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հիվանդությունները ի հայտ են եկել նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանքով:
Պատգամավորները հիմնականում ողջունում էին առաջին ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագիծը՝ իրենց կողմից զինվորականներին վերաբերող այլ հարցեր բարձրաձայնելով եւ նկատելով հանդերձ, որ առաջարկվող նախագիծը խմբագրման կարիք ունի:
Նմանատիպ նյութեր
1683 դիտում
09:25 24-06-2022
Պատգամավորները Գորիս են գնացել պետբյուջեի հաշվին․ «Ժողովուրդ»
5201 դիտում
15:31 27-12-2019
Վրաստանի առաջին նախագահի որդին բուժումը կշարունակի արտասահմանում
7754 դիտում
19:57 09-02-2017
Հրազենային վնասվածք ստացած զինծառայողի բուժումը կիրականացվի ՌԴ-ում
Այս բաժնից
1321 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4774 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած