Համագործակցության հաստատում TÜV Rheinland ընկերության հետ
Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի, ՀՖՖ գործընկեր «Մենեջմենթ Միքս» ընկերության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանի և որակի միջազգային ստանդարտների ներդրման մեջ մասնագիտացած գերմանական TÜV Rheinland ընկերության ներկայացուցիչ դոկտոր Ռայներ Վիանդենի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին TÜV Rheinland ընկերության հետ հետագա համագործակցության հաստատման շրջանակները և հեռանկարները: Մասնավորապես, կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտների և կառավարման համակարգերի ներդրման և կիրառման ոլորտներում: Քննարկվեցին ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտներով սերտիֆիկացման հնարավոր ժամկետները:
Կարևորվեց այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է վերոնշյալ համակարգերի մշակման և ներդրման գործընթացը:


