1832 դիտում
15:39 09-02-2017
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ իր տան նկուղում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հողի մեջ հայտնաբերել է նռնականետ և փամփուշտները:
Մեկնած օպերատիվ խմբին Արմեն Ա.-ն իր տան նկուղից ներկայացրել է 1983 թ. արտադրության, «ՌՊԳ-7Վ ՄՊ-850» տիպի նռնականետ, գնդացրի 7.62 մմ տրամաչափի 18 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 ու 5.45 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ջերմուկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1979 թ. ծնված Գեղամ Ս.-ն և հայտնել, որ իր անասնագոմում աշխատանքներ կատարելիս զենք է գտել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գեղամ Ս.-ն նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, իր անասնագոմին կից խորդանոցում գտել է ինքնաշեն հրացան, որը նախատեսված է «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար և 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Արմեն Ա.-ն և կամավոր հանձնել «AK-74» տիպի ինքնաձիգի հետադարձ 2 մեխանիզմ, 3 դատարկ պահունակ, նռնակի 6 պայթուցիչ, ինքնաշեն գրչանման զենք, լուսաազդանշանային հրթիռ և 5,45 մմ տրամաչափի 139 փամփուշտ:
***
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Գրիգոր Ղ.-ն կամավոր հանձնել է անհայտ տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1949 թ. ծնված Հարություն Ա.-ն հայտնել է, որ տնակում աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է զենք:
Մեկնած օպերատիվ խմբին Հարություն Ա.-ն հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5,6 մմ տրամաչափի, ակոսավոր հրացան:
***
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Թերեզա Ա.-ն կամավոր ներկայացրել է «ՏՕԶ 54-12» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
3306 դիտում
21:54 13-04-2016
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1448 դիտում
14:37 30-09-2016
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից
Այս բաժնից
1018 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1048 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1624 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը