211652_close_icon
views-count1448 դիտում article-date 14:37 30-09-2016

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1959 թ. ծնված Խաչիկ Ղ.-ն կամավոր հանձնել է զենիթահրթիռային գնդացրի 5 փամփուշտ, 1 նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 54 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1960 թ. ծնված Ժիրայր Դ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, իսկ 1964 թ. ծնված Աշոտ Ս.-ն՝ ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ: *** Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Մելանիա Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ 2 պահունակ, ինքնաշեն 3 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 57 փամփուշտ: *** Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1949 թ. ծնված Հրաչիկ Մ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ, 7.62 մմ տրամաչափի «ԱԿՄ» ինքնաձիգի՝ 25, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի՝ 10, 5.45 մմ տրամաչափի «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 35 փամփուշտ: *** Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Հրաչիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսավոր հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 153 փամփուշտ և «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր