Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջանքերով` Թլիկ գյուղում ջրի հարցը լուծվել է
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը լուծվել է` հաշված ժամերի ընթացքում:
Այն մասին, որ գյուղում շուրջ 20 օր ջուր չի եղել, Ջրային տնտեսության պետական կոմիտեում որևէ ահազանգ չի ստացվել, հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։
Խնդրի վերաբերյալ Կոմիտեն տեղեկացել է բացառապես մամուլի հրապարակումների միջոցով: Դրանից հետո հաշված ժամեր անց գյուղի ջրի հարցը լուծվել է: Կոմիտեի ջանքերով գյուղն արդեն նոր պոմպ ունի:
Հաշվի առնելով այս դեպքը` Ջրային տնտեսության պետական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և պատկան մարմիններին Կոմիտեի իրավասության շրջանակներում կամայական հարցի առաջացման դեպքում ահազանգել ՋՏՊԿ` խնդրին հնարավորինս արագ արձագանքելու և համապարփակ լուծում տալու համար։