211652_close_icon
views-count2152 դիտում article-date 16:50 08-02-2017

Ամենօրյա աշխատանքները Երևանի արտաքին լուսավորության ցանցում շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի 30-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 584 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 բակային տարածք: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր