Հանրահայտ Ռիվալդոյի որդին հանդես կգա Բուխարեստի «Դինամոյում»
Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ, 1999թ. «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Ռիվալդոյի որդին` Ռիվալդինյոն, կարիերան կշարունակի Ռումինիայում:
21-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել Բուխարեստի «Դինամոյի» հետ, որի կազմում հանդես կգա 9-րդ համարի մարզաշապիկի ներքո:
2016-ին Ռիվալդինյոն խաղացել է բրազիլական «Պիրասիկաբա» և «Պայսանդու« ակումբերի կազմում, անցկացրել 20 հանդիպում, դարձել 4 գոլի հեղինակ:


